Բաքուն պնդում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ստում է` հերքելով հաղորդագրությունը Հայաստանին «զենք փոխանցելու» վերաբերյալ22 հունվարի 2009 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», Մոսկվայի պատասխանը, թե իր հասցեին հնչած մեղադրանքները Հայաստանին 800 մլն դոլարի սպառազինություն փոխանցելու վերաբերյալ անհիմն են, չի գոհացրել Բաքվին: Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է. «Այս փաստի առնչությամբ անցկացվող քննությունը հիմք է տալիս ենթադրելու, որ տեղեկությունները Ռուսաստանի կողմից հայերին փոխանցված զենքի մասին համապատասխանում են իրականությանը»: Ընդ որում Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ այս միջադեպը «նպաստում է հայերի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի շարունակմանը»: «Այս առնչությամբ ԱԳՆ-ն իր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սերտ բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ այն դերի կապակցությամբ, որ Մոսկվան ստանձնել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Պաշտոնական Բաքուն գտնում է, որ վերոհիշյալի առնչությամբ իրավիճակի հետագա զարգացման պատասխանատվությունն ընկնում է անմիաջապես Ռուսաստանի վրա»,-ասվում է հայտարարության մեջ: Մոսկվայից պարզաբանումներ պահանջելու առիթ է հանդիսացել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տվյալներն այն մասին, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանին անհատույց փոխանցվել է տարբեր տեսակի սպառազինություն: Թեեւ ՌԴ եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունները հերքել են այդ փաստը, Բաքուն շարունակում է պնդել, որ միջադեպը հարկավոր է քննել: Մեկնաբանելով միջադեպը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Գասանովը հայտարարել է լրագրողներին, որ «եթե այդ փաստը հաստատվի, Ռուսաստանի իմիջին ինչպես տարածրջանում, այնպես էլ աշխարհում լուրջ վնաս կհասցվի: Ընդ որում վնաս կհասցվի նաեւ նրա չեզոք միջնորդի իմիջին»: Ընդ որում Գասանովը հաղորդել է, որ «քանի դեռ փաստերը խոսում են այն մասին, որ զենքի անհատույց փոխանցում Հայաստանին եղել է, ռուսական կողմի փաստարկները մեզ չեն համոզում հակառակ բանում»: «Այս դեպքում մենք կդիտարկենք Ռուսաստանը որպես մի հարեւան, որին հարկավոր չէ վստահել, եւ անլուրջ կհամարենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վերաբերմունքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում արված հայտարարությանը»,-նշել է նախագահի աշխատակազմի բաժնի վարիչը: Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ԱԳՆ-ին նոտա է փոխանցել, որտեղ հերքել է այս «հաղորդագրությունը» եւ նշել, որ Հայաստանին «զենքի փոխանցման» հարցը սպառված է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |