Հայաստան «զենքի առաքման» միֆը. Բաքուն ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ24 հունվարի 2009 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն կշարունակի Հայաստանի Զինված ուժերին «ռուսական զենքի առաքումների» մասին հարցի ուսումնասիրությունը: «Հայկական Զինված ուժերին ռուսական սպառազինության առաքման հարցը կշարունակի մնալ Ադրբեջանի արտգործնախարարության ուշադրության կենտրոնում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ առաջին քարտուղար Էլհան Պոլուխովը: Նրա խոսքերով, հարցի ուսումնասիրությունը կշարունակվի: «Քանի որ նման փաստ արդեն մեկ անգամ եղել է 1996թ., Ադրբեջանի ԱԳՆ-ն կշարունակի մանրամասն ուսումնասիրել նման տիպի տեղեկատվությունը եւ նման փաստերը»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ առաջին քարտուղարը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Հայաստանին «զենքի առաքման» մասին հաղորդագրությունը տարածել էր Bakiliar.Az-ը հղում անելով ANS TV-ին: Ըստ հաղորդագրության «ՌԴ ՊՆ մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել է Հայաստանին 800 մլն դոլարի ռազմական տեխնիկայի փոխանցման փաստը: Ըստ նրա, խոսքը գնում է միջպետական համաձայնագրի շրջանակներում սպառազինության փոխանցման մասին»: Այս «տեղեկատվությունը» հերքել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանությւան նախարարություններում: Հունվարի 21-ին ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բ.Զեյնալովին հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ին հասցեագրված նոտան: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, հանձնված նոտայում, մասնավորապես, ասված է.«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ թիվ 5/10-080/04/09 նոտային, ի պատասխան ադրբեջանական կողմի մտահոգության, տեղեկացնում է, որ ՌՌ պաշտպանության նախարարությունը 2008թ. զենք եւ ռազմական տեխնիկա չի փոխանցել եւ չի վաճառել ...Նշված հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որ բացահայտ հակառուսական բնույթ ունի եւ չի նպաստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների դրական զարգացմանը»,ասվում է ՌԴ ԱԳՆ նոտայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» |