«Ֆիթնա» հակաիսլամական ֆիլմի հեղինակին պատրաստվում են քրեական պատասխանատվության կանչել26 հունվարի 2009 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղ աջ հայացքների տեր հոլանդացի քաղաքական գործիչ, խորհրդարանի պատգամավոր Գերտ Վիլդերսի դեմ քրեական գործ կհարուցվի: Նման որոշում է կայացրել Ամստերդամի դատարանը: Գերտ Վիլդերսին մեղադրում են ազգամիջյան ատելություն բորբոքելու եւ իսլամ դավանող քաղաքացիներին վիրավորելու մեջ: Մեղադրանքների համար հիմք է ծառայել սկանդալային «Ֆիթնա» ֆիլմը, որ Վիլդերսը նկարահանել է անցյալ տարի, որտեղ նա պատմում է Եվրոպայի հարաճուն իսլամացման մասին, արեւմտյան մշակույթի համար վտանգ ներկայացնող իսլամի մասին եւ կոչ է անում արգելել Ղուրանը Նիդերլանդներում: Ինքը քաղաքական գործիչը հայտարարում է, որ դատարանի որոշումը «սեւ օր դարձավ իր եւ իր երկրում խոսքի ազատության համար»: Ըստ հարցումների արդյունքների, հոլանդացիների կեսից ավելին դեմ են Վիլդերսի դեմ քրեական գործի հարուցմանը: Շատերը կարծում են, որ այս սկանդալի բորբոքումն ինքնին պառակտում է առաջացնում հասարակության մեջ, հաղորդում է Zman.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |