Առաջին թուրքական լրտես արբանյակը դուրս կբերվի ուղեծիր 2012 թվականին26 հունվարի 2009 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Telespazio ընկերությունը` Հռոմ` Finmeccanica (Միլան) / Thales (Թուլուզ), որը մասնագիտանում է նավիգացիայի եւ արբանյակից երկրի դիտարկման ոլորտներում, պատվեր է ստացել Թուրքիայի պաշտպանության նախարարությունից լրտես արբանյակ արտադրելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ըստ թուրքական կողմի, «չնայած թուրքական կառավարության հնարավարությանը հանձնարարել այս նախագծի մի մասը ֆրանսիական կողմին, պայմանագիրը անցնում է Telespazio եւ Thales Aliena Space-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության համար պատիժ սահմանող օրինագծի ընդունման պատճառով»: Ըստ Թուրքական ՊՆ պաշտոնյաների, գերադասվեց Telespazio ընկերությունը, քանի որ Թուրքիան նեղացած է ֆրանսիական խորհրդարանի որոշումից: Առաջին ռազմական թուրքական Gokturk-1 արբանյակը կունենա բարձր որակի օպտիկական համակարգ, հստակություն 2,5մ-80սմ 700 կմ բարձրության վրա գտնվելու դեպքում: Թուրքիայի պաշտպանության նախպարարությունը չի թաքցնում, որ մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ այդ արբանյակի միջոցով, որի որակը թույլ կտա օգտագործել այն նույնիսկ քաղաքացիական խախտումները վերահսկելու համար` օրինակ ծառահատումները, նշել է պաշտպանության արդյունաբերության փոխնախարար Մուրադ Բայարը: Արբանյակը պետք է դուրս բերվի ուղեծիր 2012 թվականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |