Ադրբեջանի բնակիչները բարոյական են համարում իրենց իշխանությունների արտաքին քաղաքական գործունեությունը26 հունվարի 2009 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Մերիլենդի համալսարանին կից գործող Program on International Policy Attitudes կազմակերպությունը հրապարակել է արտաքին քաղաքականության բարոյականության մասին իր հարցման արդյունքները: Հարցումը անց է կացվել աշխարհի 24 երկրներում, այդ թվում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում: Ադրբեջանը այն երկրների եռյակում է, որտեղ բնակիչները իրենց երկրի քաղաքականությունը բարոյական են համարում` հարցվածների 39 տոկոսը գնահատել է այն միջինից բարձր, 42 տոկոսը` միջին եւ միայն 12 տոկոսը` միջինից ցածր: Հարցման առաջին տեղում է Հորդանանը` 44 տոկոս, երկրորդ տեղում է Հնդկաստանը` 40 տոկոս: Թուրքիայում իրենց երկրի քաղաքականությունը բարոյական են համարում բնակչության 28 տոկոսը, իսկ Ռուսաստանում` 27 տոկոսը: Ղեկավարությունը ամենանվազ հավանությունն է ստացել Արգենտինայում` 4 տոկոս եւ Ուկրաինայում` 8 տոկոս: Ընդ որում Ադրբեջանի բնակիչները չափազանց բացասաբար են վերաբերվում ՌԴ արտաքին քաղաքականությանը, միայն 4 տոկոսն է այն բարոյական համարում, իսկ 45 տոկոսը` անբարոյական: Բացասական է Ադրբեջանի բնակիչների վերաբերմունքը նաեւ ԱՄՆ-ի գործողություններին (12 տոկոս, դեմ` 32) եւ Ֆրանսիայի (16 տոկոս, դեմ` 30): Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն Ադրբեջանում շատ ավելի բարոյական է համարվում` այն դրական են գնահատում 29 տոկոսը եւ բացասաբար` 19 տոկոսը: Հայաստանում նման հարցում չի անցկացվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |