Երեւանում Վրաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին ֆիլմ է ցուցադրվել

PanARMENIAN.Net - Երեւանում ցուցադրվել է Վրաստանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին պատմող «Լռություն» փաստագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրումը կազմակերպվել էր պատմաբան եւ հայկական ճարտարապետության հետազոտման կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից: Ֆիլմը պատմում է Թբիլիսիում եւ Վրաստանի այլ շրջաններում գտնվող հայկական մշակութային հուշարձանների հանդեպ վանդալիզմի փաստերի մասին:



Չնայած ֆիլմի թվացյալ միստիկականությանը, դրանում բովանդակալից կերպով ցուցադրված է Վրաստանի հայերի ներկայիս դրության համառոտ տեսությունը: Հիմնական պահերից էին Թբիլիսիի Վերիական պանթեոնում հայերի հետքերի վերացումը, տեսա- եւ ֆոտոկադրեր Հավլաբարի Սամեբ եկեղեցու կառուցման վայրից, որտեղ հայտաբերվել էին բազմաթիվ թաղումներ հայկական Խոջիվանք պանթեոնից (ոսկորներ եւ գանգեր), եւ որի գերեզմանաքարերն օգտագործվել էին Թբիլիսիի փողոցային պատնեշների կառուցման համար:



Ֆիլմում ցուցադրված է նաեւ Նորաշեն եկեղեցու շուրջ ծավալված իրադարձությունների ժամանակագրությունը` ներառյալ վրացական Ջվարիս-մամա եկեղեցու միջեւ պարսպի քանդումը, վրացական Մլեթի գյուղից գերեզմանաքարերի տեղափոխումը Նորաշենի բակ եւ վերջերս կատարված իրադարձությունները` կապված եկեղեցու բակում գտնվող հայկական գերեզմանների ավերման հետ: Ակնարկ անելով նաեւ Թբիլիսիի կենտրոնում 2005թ. անհայտ հանգամանքներում այրված Սուրբ Նշան եկեղեցուն` ֆիլմի սյուժեն անդրադառնում է ձուլված հայերին, մասնավորապես, ցուցադրվեցին մի քանի հարցազրույցներ վրացականացված գյուղերի ծերունիների հետ, այդ թվում եւ նրանց, ովքեր արդեն իրենց վրացի են համարում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---