Վրաստանը պատրաստվում է գինի արտահանել Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանում գինու առաջատար արտադրող «Բագրատիոնի 1882» 2008թ. արտադրել է 1,9 մլն լիտր գինի: Շուրջ 80 տոկոսն իրացվել է Վրաստանում, մնացած 20 տոկոսը` Ուկրաինայում եւ Չինաստանում: Ըստ ընկերության տնօրեն Լիկա Կապանաձեի, ընկերությունն ակնկալում է ընդլայնել սպառման շուկան եւ սկսել գինի արտահանել Հայաստան եւ Գերմանիա: Նա նաեւ ասել է, որ ընկերությունը գրավում է վրացական շուկայի 75 տոկոսը, իսկ վրացական ընկերությունների ընդհանուր բաժինը Վրաստանում գինու սպառման մեջ կազմում է շուրջ 99 տոկոս, հաղորդում է Georgia Business Week-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---