ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի ռեժիմը 2 փետրվարի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի լույս 2-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի պատճառով կրկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԼՂՀ ՊՆ տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, հակառակորդը մանր տրամաչափի տարբեր տիպի զենքից, այդ թվում «Սեւ նետից» գնադկոծել է ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը հարավային (Հորադիզ), արեւելյան (Կուրոպատկինսկի), հյուսիս-արեւելյան (Թալիշի) եւ հյուսիսային (Գյուլիստանի) ուղղություններով: «ԼՂՀ ՊԲ համարժեք գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: Մարտական հերթապահություն վարող ստորաբաժանումները կորուստներ չեն կրել»,-ասել է Հասրաթյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |