Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում առկա լարվածությունը կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա 4 փետրվարի 2009 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Դավոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արարքը կարող է այն բանի պատճառ դառնալ, որ ԱՄՆ որոշ հրեական կազմակերպություններ վերանայեն իրենց հայացքները Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Էրդողանը քաղաքական գործչին ոչ հարիր կերպով վարվեց: Բայց հրեական կազմակերպությունները դեռեւս հանդես չեն եկել հստակ դիրքորոշմամբ»,- նկատել է Վարդանյանը: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ թուրք-իսրայելական հարաբերություններում աճող լարվածությունը կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, բայց թե ինչպես` Արփի Վարդանյանը դժվարացավ ասել:Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ը, ԱՄՆ հրեական կազմակերպությունները կարող են վերանայել իրենց դիրքորոշումը եւ աջակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը: «Բազմաթիվ հրեա-ամերիկյան կազմակերպություններ, այդ թվում եւ Հակադիֆֆամացիոն լիգան (ADL), արդեն որոշել են չօժանդակել Թուրքիային հայկական հարցում: Պետք չէ գերագնահատել ԱՄՆ հրեական լոբբիի ազդեցությունը»,- հայտնել է Անկարայի Ռազմավարական հետազոտությունների ISRO/USAK միջազգային կենտրոնի ղեկավար Սեդատ Լաչիները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: ԱՄՆ հրեական կազմակերպություններն իրենց հերթին կտրուկ քննադատության ենթարկեցին Թուրքիայի վարչապետի այդ արարքը: Հրեական կազմակերպությունների ներկայացուցիչները Էրդողանի արարքը բնութագրեցին որպես «խայտառակ արարք, որը կարող է օրինակ դառնալ Իսրայելի եւ հրեական ժողովրդի դեմ բռնության հետագա գործողությունների համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |