Անկարան պետք է գնահատի այն, որ Երեւանը նախապայմաններ չի առաջադրում հարաբերությունների կարգավորման համար

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) դրական է գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ վերջերս կայացած հանդիպումը Դավոսում: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Դեռեւս մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող անգամ պատկերացնել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կընդունի Հայաստանի նախագահի հրավերը եւ Երեւան կայցելի: Եթե Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը շարունակվի, մենք վստահ ենք, որ կողմերը կգտնեն գոյություն ունեցող խնդիրների լուծումները»,- ընդգծել է Վարդանյանը: Նրա խոսքով, Անկարան պետք է գնահատի այն, որ Երեւանը նախապայմաններ չի առաջադրում, եւ ինքը պետք է հրաժարվի ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Հայ-թուրքական հարաբերություններում իրադարձություննների զարգացումը հույս է տալիս, որ սկսված երկխոսությունը շարունակություն կունենա: Երեւի Հայաստանն ու Թուրքիան հասկանում են, որ եթե իրենք չլուծեն գոյություն ունեցող խնդիրները, դրանք կարող է լուծել երրորդ կողմը»,- ընդգծել է AAA տարածաշրջանային տնօրենը:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. հունիսին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Երեւան հրավիրեց` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը:

2008թ. սեպտեմբերի 6-ին կայացավ Սարգսյան-Գյուլ հանդիպումը, որի ընթացքում նախագահները հարաբերություների կարգավորման համար երկխոսության պատրաստակամություն հայտնեցին: Նույն օրը կայացավ նաեւ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Երկխոսությունը շարունակվեց երկու երկրների ԱԳՆ ղեկավարների` Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի մակարդակով, որոնք մի շարք հանդիպումներ են անցկացրել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---