Աբդուլլահ Գյուլ. Իսրայելը մի բան է, իսկ թուրքական հրեաները` մեկ ուրիշ

PanARMENIAN.Net - Թուրքիայի բոլոր քաղաքացիները հավասար են, եւ հրեաները բացառություն չեն կազմում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա հանրությանը կոչ է արել ըմբռնում ցուցաբերել երկրի հրեական համայնքի հանդեպ: «Մեր հրեա քաղաքացիները հավասար են եւ' ինձ, եւ' ձեզ համար: Նրանք կարող են ընտրվել խորհրդարանում եւ կարող են իրենց թեկնածությունը դնել նախագահի պաշտոնում»,- ընդգծել է Գյուլը` ավելացնելով, որ Իսրայելը մի բան է, իսկ թուրքական հրեաները` մեկ ուրիշ: Թուրքիայի նախագահը նաեւ կոչ է արել իր քաղաքացիներին` միմյանց հանդեպ ավելի համբերատար եւ բարեհոգի լինել, գրում է թուրքական Today's Zaman թերթը:



Նախօրեին Թուրքիայի հրեական համայնքի ղեկավար Սիլվիո Օվադիան հայտնել էր, որ Թուրքիայի հրեաների ամենամեծ խնդիր այն է, որ բնակչության մեծամասնությունն իրենց ընկալում է ոչ թե որպես Թուրքիայի քաղաքացի, այլ որպես օտարազգի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---