Վիգեն Չետերյան. Ղարաբաղյան հակամարտության ապագան կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանում խորհրդաժողով է կազմակերպվել, նվիրված Կոսովոյի անկախության միջազգային ճանաչման հետեւանքներին Լեռնային Ղարաբաղի ապագայի համար: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին Ժնեւի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, փորձագետ Վիգեն Չետերյանը, խորհրդաժողովը կարեւորվում է երկու պատճառով: «Առաջինը` խորհրդաժողովը առաջին փորձն էր պարզելու, թե անդրադարձել է արդյոք Կոսովոյի ճանաչումը մյուս չճանաչված պետությունների վրա: Եվ երկրորդը` խորհրդաժողովի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի հարցին, որի մասին համալսարանում առկա գիտական աշխատությունները շատ քիչ են»,-նշել է Չետերյանը:



Ըստ Չետերյանի, սառը պատերազմի ավարտից հետո Կոսովոյի նախադեպը դարձավ պետությունների կազմավորման նոր տարր: «Հարավային Օսեթիայի օգոստոսյան իրադարձությունները, որոնց հետեւեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից, ընդգծեցին հետկոսովյան աշխարհի առանձնահատկությունը: Այն երկրները, որտեղ կան անջատողական շարժումներ, վախենում են, որ Կոսովոյի նախադեպը կբարձրացնի անկախություն ստանալու այդ կազմավորումների շանսերը»,-ասել է նա: Ըստ փորձագետի, ղարաբաղյան հակամարտությունը հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ մոտ է գտնվում Կովկասի մյուս հակամարտություններին, այլ նաեւ այն պատճառով, որ նրա ապագան կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա:



Հունվարի 30-ին Միչիգանի համալսարանում տեղի է ունեցել «Կոսովոյից հետո հաջորդը Ղարաբա՞ղն է» խորհրդաժողովը, որը վարում էր Ռոնալդ Սյունին: Զեկույցներով հանդես եկան փորձագետներ Վիգեն Չետերյանը, Բեն Գրեհեմն ու Միկուլաս Ֆաբրին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---