Եթե Անկարան ցանկանում է մտերմանալ Արեւմուտքի հետ, ապա պետք է վերանայի իր հայացքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ14 փետրվարի 2009 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան ցանկանում է մտերմանալ Արեւմուտքի հետ, ապա Անկարան պետք է վերանայի իր հայացքները Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ օգնի վերջ դնելու Դարֆուրի ցեղասպանությանը: Այդ մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Պալլոունը:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, ելույթի ընթացքում Ֆրենկ Պալլոունը կտրուկ քննադատեց Թուրքիայի դիրքորոշումը Իսրայելի վերաբերյալ: Կոնգրեսականն իր գործընկերների ուշադրությունը դարձրեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքին Դավոսում, ինչպես նաեւ հայտարարություններին այն մասին, որ «Անկարան պատրաստվում է կատարել պաշտոնական Թել-Ավիվի կողմից Գազայի սեկտորում իրականացված ռազմական հանցագործությունների եւ ցեղասպանության հետաքննություն»: «Մի երկրի համար, որը 94 տարի վարել է ավելի քան մեկուկես միլիոն հայերի ոչնչացման ժխտման քաղաքականություն, նման վարքը երկերեսության արտահայտություն է»,- հայտնել է կոնգրեսական Պալլոունը: Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Պալլոունը եւ Մարկ Կիրկը Կոնգրեսում մի նամակ տարածեցին, որում կոնգրեսականներին կոչ էին անում վերսկսել Կոնգրեսի օրակարգի մեջ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ներգրավելու ջանքերը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |