Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իսրայելին16 փետրվարի 2009 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ցամաքային զորքերի հրամանատարի արտահայտությունն Անկարայի հասցեին: Թուրքիայում Իսրայելի դեսպան Գաբի Լեւիին բողոքի նոտա է հանձնվել, որտեղ Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցչի հայտարարությունները բնութագրվել են որպես «իրականությունը խեղաթյուրող, անընդունելի, անպատասխանատու եւ երկու երկրների ազգային շահերին վնասող» հայտարարություններ, գրում է Hurriet Daily News-ը: Իր հերթին, թուրքական բանակի պաշտոնական վեբ-կայքում հայտարարություն է զետեղվել, որտեղ Միզրախիի խոսքերը գնահատվում են որպես «մոլորություն առաջացնող եւ երկու երկրների ազգային շահերին վնասող»: Թուրքիայի Գլխավոր շտաբը կոչ է արել իսրայելյան բանակին, որն, ինչպես համարվում է, մեծապես կարեւորում է իր հարաբերությունները թուրքական զինված ուժերի հետ, պարզաբանել Միզրախիի հայտարարության հետ կապված հարցը: Անցած ուրբաթ գեներալ Ավի Միզրախին դատապարտել է Թուրքիայի ղեկավարությանը Գազայում «Ցախալի» գործողությունները քննադատելու համար` խորհուրդ տալով Էրդողանին «անդրադառնալ սեփական երկրի պատմությանը եւ ուշադիր ուսումնասիրել այն», Իսրայելին ռազմական հանցագործությունների մեջ մեղադրելուց առաջ, պարզ ակնարկելով Հայոց ցեղասպանությունը: Պետք է նշել, որ դա շատ ցավոտ թեմա է Թուրքիայի համար, որը շարունակում է մերժել 1,5 մլն հայերի ոչնչացման հետ կապված ցանկացած պահանջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |