ԱՄՆ-ն ռազմակայաններ չի տեղակայի Վրաստանում

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը չի պատրաստվում իր ռազմակայանները տեղակայել վրացկան տարածքում: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը:



Ինչ վերաբերում է Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում ռուսական ռազմակայանների տեղակայմանը, ապա Բըրնսին, իր խոսքերով, այդ մասին ոչինչ հայտնի չէ: «Եթե դա ճիշտ է, դա կհակասի այն համաձայնագրերին, որոնք Ռուսաստանը ստորագրել է անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահի հետ»,-նշել է ամերիկացի դիվանագետը, ի նկատի ունենալով Մեդվեդեւ-Սարկոզի ծրագիրը:



Բըրնսն ընդգծել է նաեւ, որ միջազգային հանրության մեծ մասը համաձայն չէ Ռուսաստանի հետ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կարգավիճակի հարցում, հաղորդում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---