Էրդողան. Ընտրությունների արդյունքներն Իսրայելում «սեւ ապագա» են խոստանում տարածաշրջանին

PanARMENIAN.Net - Ընտրությունների արդյունքներն Իսրայելում «սեւ ապագա» են խոստանում տարածաշրջանին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Ցավոք, մենք տեսնում ենք, որ իսրայելցիները քվեարկեցին աջ կուսակցությունների համար»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:



Ինչ վերաբերում է Իսրայելի եւ ՀԱՄԱԶ-ի միջեւ կնքված զինադադարին, ապա Թուրքիայի վարչապետը գտնում է, որ երբ հրադադարը ուժի մեջ մտնի, Գազայի շրջափակումը պետք է հանվի եւ «Պաղեստինի ժողովուրդը կազատվի բանտից, որտեղ այսօր ապրում է»:



Արտահերթ խորհրդարանական ընտրություններում փետրվարի 10-ին մեկ ձայնի առավելությամբ հաղթեց «Քադիմա» կուսակցությունը` առաջ անցնելով իշխող «Լիկուդ» կուսակցությունից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---