Անտուան Սֆեյր. Իրանն ու Իսրայելը դաշնակիցներ կդառնան եւ Թուրքիային կառաջարկեն «լինել երրորդը»

PanARMENIAN.Net - Իրանի եւ Իսրայելի միջեւ դաշինքը հնարավոր է: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում ապրող պրոֆեսոր Անտուան Սֆեյրը, որը զբաղվում է իսլամի եւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրությամբ: Նա ներկայիս իրադրությունն անհեթեթություն է համարում, պատմական սխալ, որը կուղղվի:



Պրոֆեսորի կարծիքով, Թեհրանն ու Երուսաղեմը շատ շուտով դաշնակիցներ կդառնան եւ Թուրքիային կառաջարկեն «լինել երրորդը»:



Սֆեյրը հիշեցրել է, որ Իսրայելը, Իրանն ու Թուրքիան բոլորը միասին Միացյալ Նահանգների վաղեմի ռազմավարական գործընկերներն են եղել, եւ կրկին կդառնան: Նա նաեւ հիշեցրել է, որ Իրանի բնակիչները ոչ թե արաբներ են, այլ` պարսիկներ: «Նրանք, ովքեր վախենում են Իրանից, - գտնում է պրոֆեսորը,- չպետք է մոռանան, որ պարսիկներն իրենք են վախենում իրենց հարեւաններից, քանի որ Իսլամական Հանրապետության բնակիչները շիաներ են, որոնք գտնվում են սուննիների շրջապատում»:



Պրոֆեսորը գտնում է, որ Իրանը ռազմական գործընկերոջ կարիք ունի: Իսկ իրանական հասարակությունը Իսրայելի հանդեպ բոլորովին էլ բացասական չէ տրամադրված, ավելի շուտ հետաքրքրություն է զգում: Նրանց շատ է հետաքրքրում այն ամենը, ինչ կապված է Իսրայելի հետ:



Պրոֆեսորի խոսքով, Իրանի եւ Իսրայելի միությունը բոլոր երեք կողմերի համար շահեկան հզոր ռազմավարական դաշինք կլիներ: Իրանցիները, օրինակ, պաշտպանված կլինեին հարեւան-սուննիներից: Նա նաեւ գտնում է, որ Բարակ Օբամային կհաջողվի հալեցնել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ եղած սառույցը: Եւ դա կդառնա Մերձավոր Արեւելքում նոր հարաբերությունների սկիզբը, գրում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---