ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի հիմնական թեման անվտանգության եվրոպական ճարտարապետությունն է

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-20 Վիենայում կկայանա ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) 8-րդ ձմեռային նստաշրջանը, որին նախագահելու է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը: Ենթադրվում են ավստրիական խորհրդարանի նախագահ Բարբարա Պրամմերի, ՆԱՏՕ ԽՎ նախագահի, ԱՄՆ կոնգրեսական Ջոն Թանների եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշայի ելույթները: Նստաշրջանի ընթացքում կքննարկվի անվտանգության եվրոպական ճարտարապետությունը:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, նստաշրջանի գլխավոր հարցերից մեկը լինելու է եվրոպական անվտանգության միջոցների վերաբերյալ Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահներ Նիկոլյա Սարկոզիի եւ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնության հատուկ քննարկումները:



ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը նախապատրաստություն է տարեկան նիստի համար, որը կկայանա հունիսի 29 - հուլիսի 3 Վիլնյուսում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---