Թուրքիան մտադրված չէ հետեւել որեւէ մեկի ցուցումներին, հայտնել է Էրդողանը

PanARMENIAN.Net - «Դավոսում կատարվածից հետո որոշ քաղաքական գործիչներ սկսեցին խոսել, որ Թուրքիան կորցրել է իր միջնորդի դերը Մերձավոր Արեւելքում, միայնության մեջ է մնացել եւ նրա գործունեությունը ոչ արդյունավետ է դառնում»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ավելացնելով, որ Թուրքիան ոչ մի խնդիր չունի տարածաշրջանում իր տեղը ընտրելու հարցում: Վարչապետի խոսքով, Թուրքիան հստակ նպատակներ եւ ուղղություններ ունի:



«Ոչ ոք չպետք է փորձի ճնշել Թուրքիային բազմակողմանի հարաբերություններում եւ սահմանափակել նրա հնարավորությունները: Թուրքիան մեծ երկիր է, որը չի կարող սահմանափակվել որեւէ շրջանակներով»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ Թուրքիայի ոչ մի կառավարություն չի սպասելու զանազան երկրների ցուցումներին:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Գազայի սեկտորի «Ձուլած արճիճ» գործողության հետ կապված ելույթից հետո:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---