Թուրք գիտնականները բողոքում են Թուրքիայի դպրոցներում հակահայկական ֆիլմի ցուցադրման դեմ19 փետրվարի 2009 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Կրթության նախարարության որոշումը, որի համաձայն բոլոր թուրքական նախակրթարաններում պետք է կազմակերպեն «Սարը Գյալին» ֆիլմի ցուցադրումներ, առաջ է բերել ոչ միայն Ստամբուլի հայկական համայնքի, այլեւ թուրք գիտնականների դժգոհությունը: Նրանք սուր քննադատության են ենթարկել ֆիլմը, որը հակահայկական քարոզչություն է պարունակում եւ ներկայացնում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումը: «Այդ ֆիլմը դիտած ուսանողները նշում են, որ այդ փաստագրական ֆիլմը գիտական հիմք չունի: Ֆիլմի ցուցադրումը միայն թշնամանք եւ խտրականություն է սերմանելու հայերի հանդեպ»,- ասվում է Թուրքիայի Պատմության ֆոնդի հայտարարության մեջ:Yenisafak օրաթերթի լուսաբանող Ալի Բայրամօղլուի կարծիքով, երեխաների ներգրավումը նման հակամարտությունների մեջ ճիշտ չէ: «Այդ գործողություններն ուղղված են նրան, որ թուրքական հասարակությունը ամբողջությամբ ընդունի Անկարայի պաշտոնական գաղափարախոսությունը: Այդպես գործում են տոտալիտար պետությունները»,- ասել է Բայրամօղլուն: Նա նաեւ նշել է, որ նույն դասարանում սովորող հայ եւ թուրք երեխաներին ստիպել այդ ֆիլմը դիտելը պարզապես ոչ ժողովրդավարական քայլ է: «Պատկերացրե'ք, եթե Բուլղարիայում բնակվող թուրքերը ստիպված լինեն դիտել մի փաստագրական ֆիլմ, որտեղ պատմվում է, որ թուրքերը դաժան են եղել բուլղարների հանդեպ: Դա նորմա՞լ երեւույթ է»,- հարցնում է Բայրամօղլուն: Ստամբուլի մշակույթի համալսարանի դասախոս Մենսուր Աքղյունն իր հերթին ընդգծել է, որ, չնայած ինքը չի դիտել այդ ֆիլմը, բայց վստահ է, որ այն բացասական քարոզչություն է պարունակում: «Այնպիսի փուլում, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորվում են, ճիշտ չէ բացասական նյութեր տարածելը, հատկապես երեխաների շրջանում»,- ասել է Աքղյունը: «Սարը Գյալին» փաստագրական ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են «հայերը կոտորում թուրքերին»: Թուրքիայի հասարակական գործիչների կարծիքով, այդպիսի ֆիլմի ցուցադրությունը թուրք դպրոցականների շրջանում կնպաստի հայ ժողովրդի հանդեպ ատելության սերմանմանը: Այդ առիթով Ստամբուլի հայկական համայնքի եւ թուրքական հասարակության 500 ներկայացուցիչներ արդեն բողոքի հայտ են ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |