Թուրքիայի Կրթության նախարարությունը հրաժարվել է դպրոցներում հակահայկական ֆիլմի ցուցադրությունից19 փետրվարի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Կրթության նախարարությունը որոշել է դադարեցնել միջնակարգ դպրոցներում 1915թ. իրադարձությունների մասին ֆիլմի ցուցադրությունն այն բանից հետո, երբ դասախոսներն ու մտավորականության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել այդ առիթով: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News թուրքական թերթը, «Սարը Գյալին» ֆիլմը նախարարության կողմից չի ներկայացվել որպես ուսումնական գործընթացի էլեմենտ եւ նախատեսված էր դասավանդողների, այլ ոչ թե` աշակերտների համար: «Բայց որոշ դպրոցներ ֆիլմը ոչ նպատակահարմար կերպով են օգտագործել»,- ասվում է կրթության նախարարության հայտարարության մեջ:Թուրքիայի Կրթության նախարարության որոշումը առաջ բերեց ոչ միայն Ստամբուլի հայկական համայնքի, այլեւ թուրք գիտնականների դժգոհությունը: Նրանք սուր քննադատության ենթարկեցին ֆիլմը, որը հակահայկական քարոզչություն է պարունակում եւ ներկայացնում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշումը: «Սարը Գյալին» փաստագրական ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են «հայերը կոտորում թուրքերին»: Թուրքիայի հասարակական գործիչների կարծիքով, այդպիսի ֆիլմի ցուցադրությունը թուրք դպրոցականների շրջանում կնպաստի հայ ժողովրդի հանդեպ ատելության սերմանմանը: Այդ առիթով Ստամբուլի հայկական համայնքի եւ թուրքական հասարակության 500 ներկայացուցիչներ արդեն բողոքի հայտ են ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |