Ռուբեն Սաֆրաստյան. Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են մրցակիցներ մնալ Կովկասում21 փետրվարի 2009 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Ներկա իրողություններն ուղղակի թույլ չեն տալիս Թուրքիային ու Ռուսաստանին ռազմավարական գործընկերներ դառնալ: Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի ու Անկարայի շահերը ոչ թե համընկնում են, այլ հակադրվում են»,-Երեւանում լրագրողներին հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ռուս-թուրքական հարաբերություններն իրոք լավ են զարգանում, սակայն Մոսկվան ու Անկարան հազիվ թե երբեւէ կարողանան ռազմավարական գործընկերներ դառնալ«,-ասել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, հատկապես ակտիվ է համագործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում: «Վերջին մի քանի տարում այդ ոլորտում աննախադեպ աճ է գրանցվել: Արդեն քննարկվում է Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը: Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են տարածաշրջանում միասին գործել»-նշել է հայ արեւելագետը: Սակայն, ըստ Ռ.Սաֆրաստյանի, Մոսկվան ու Անկարան շարունակում են մրցակիցներ մնալ Կովկասում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |