Թուրքիան կոչ է արել երրորդ երկրներին սատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան կոչ է արել երրորդ երկրներին սատարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն ցանկացած միջամտություն, նրա կարծիքով, կարող է բացասական հետեւանքներ ունենալ հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին Անկարայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքերով, ներկայումս հանդիպումներ են կայանում երկու երկրների պաշտոնյաների միջեւ: «Մենք գտնում ենք, որ հարկավոր է անմիջական խոսակցություն վարել միմյանց հետ, ոչ թե մամուլի միջոցով: Թուրքիան միշտ առարկել է սեփական պատմության որոշակի շրջանի խեղաթյուրումների դեմ: Մենք չենք կարող համաձայնվել այդ խեղաթյուրումները որպես բանակցություններ վարելու գործիք օգտագործելու հետ: Մենք կշարունակենք ճշմարտությունն ասել»,-ասել է նա:



Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը նշել է նաեւ, որ Անկարան ցանկանում է պահպանել համագործակցության եւ խորհրդակցությունների մեխանիզմները ԱՄՆ նոր վարչակազմի հետ արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ամերիկյան վարչակազմը եւս մտադիր է համագործակցել մեզ հետո»,-հավելել է նա, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---