Թուրքիայի հայերը կարեւոր օղակ են Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Էգեմեն Բաղիսը Ստամբուլի Հայկական տարրական եւ միջին դպրոցների ասոցիացիայի հետ հանդիպմանը: «Թշնամանքն ու ատելությունը մեզ ոչ մի տեղ չեն բերի, թուրք եւ հայ ժողովրդները դարերով միասին են ապրել այս հողերի վրա: Մենք պետք է միասին հաղթահարենք խոչընդոտները, քանի որ մեր ժողովրդները բազում ծանր ու անհանգիստ օրեր են վերապրել: Այժմ մենք ապրում ենք մեր պատմության, հավանաբար, ամենաբարգավաճ օրերը»,- ասել է նա:



Նա նաեւ ընդգծել է, որ բոլոր մեջիթները, եկեղեցիներն ու սինագոգերը կառուցվել են խաղաղ ժամանակներում դարերի ընթացքում: Թուրքիայում ամրապնդվում է ժողովրդավարությունը եւ Թուրքիայի հայ համայնքը մեծ ավանդ ունի այդ գործում»,-ընդգծել է Թուրքիայի պետնախարարը` հավելելով, որ կառավարությունը ցանկանում է բարելավել քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ, հաղորդում է Anatolia News Agency գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---