Ռոբերտ Վեկսլեր. Թուրքիայի եւ Հայաստանի երկխոսությունը կարող է ավարտվել սահմանի բացմամբ28 փետրվարի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարող էին կարգավորվել եւ երկու երկրների միջեւ սահմանը կարող էր բացվել: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նիստին հայտնել է Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերտ Վեկսլերը: Անցյալ շաբաթ Վեկսլերը մի շարք հանդիպումներ անցկացրեց թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները: Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակեց 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, որում ինքը օժանդակում է Ադրբեջանին: Ինչպես հիշեցնում է Hurriyet թուրքական թերթը, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման համար խթան հանդիսացավ 2008թ. սեպտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ որակավորման հանդիպումը դիտելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Երեւան այցելելու հրավերը թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին: Երկու երկրները նաեւ խորհրդատվություններ են վարում ԱԳՆ մակարդակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |