Հայաստանին առավել ծանր ժամանակներ են սպասվում

PanARMENIAN.Net - «Երկրում տնտեսական զարգացումն ու ստեղծված շոկային իրադրությունը մեզ շատ է անհանգստացնում: Մենք կարծում ենք, որ իշխանությունները պատրաստ չէին ֆինանսական ճգնաժամի այդ ալիքին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով, Հայաստանն այժմ մուտք է գործում ֆինանսական ճգնաժամի երրորդ փուլ, որից հետո երկիրը լուրջ եւ դժվար մի փուլ կմտնի, «որը կամ մեզ քայքայման կբերի, կամ էլ մենք լույս կտեսնենք թունելի վերջում»:



Վ.Խաչատրյանը նաեւ հայտնել է, որ իրենք երկար են քննարկել այդ հարցը եւ «Ժառանգություն» կուսակցության անդամները հանգել են այն համոզմունքին, որ իշխանություններն ու կառավարությունը դեռեւս չեն կարող շտկել իրադրությունը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես այդ իրադրությունը կանդրադառնա քաղաքական գործընթացների վրա` նա նշել է, որ դա կախված է քաղաքական կոալիցիայի գործողություններից, եւ այն բանից, թե ինչպես նա կարձագանքի բոլոր այդ գործընթացներին: Նա հայտնել է, որ կառավարության գործողությունները հիմնականում կապված են հենց կոալիցիայի արձագանքի հետ:



Վարդան Խաչատրյանը նշել է, որ այսօր երեկոյան կկայանա «Ժառանգության» կուսակցության նիստը եւ վաղն առավոտյան կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---