Հայաստանում իրադրության զարգացումը կախված է ԱՄՆ եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից 5 մարտի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - «Գագիկ Բեգլարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետ նշանակում է, որ իշխանության կուսակցությունը` տվյալ դեպքում ՀՀԿ-ն, պատրաստվում է Հայաստանի մայրաքաղաքի Ավագանու Խորհրդի ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսի 31-ին»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, մայիսի 31-ին մեծ ցնցումներ չարժե սպասել:Հայ քաղաքագետը ընդգծել է, որ Հայաստանում ներքին քաղաքական իրադրությունը կարող է սրվել դրամի երկրորդական արժեզրկման դեպքում: «Բայց ես չեմ կարծում, որ նման բան հնարավոր է: Այն ամենը, ինչ կարող էր պատահել Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, արդեն պատահել է: Ես չեմ կարծում, որ կարող են հազարավոր սովյալներ եւ անօթեւաններ լինել: Իսկ իշխանությունը կարող է փոխվել միայն այդ դեպքում»,- ասել է Կովկասի Ինստիտուտի տնօրենը: Դրա հետ մեկտեղ Ալեքսանդր Իսկանդարյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններից ներկա փուլում ոչինչ կախված չէ: «Կոպիտ ասած` Հայաստանում իրադրության զարգացումը կախված է ԱՄՆ եւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից: Ճիշտ է, եթե ներկայիս ճգնաժամը շարունակվի 3-4 տարի, ապա կարող է ինչ-որ բան պատահի, անգամ իշխանության փոփոխություն: Բայց ոչ` դրանից վաղ»,- ընդգծել է Իսկանդարյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |