ICG ենթադրում է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ զեկույց պատրաստել 5 մարտի 2009 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) ենթադրում է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ զեկույց պատրաստել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ), Հայաստանի ICG կողմնորոշիչ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, նման զեկույցի գաղափարը ծագեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման միտում ունեն: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ հաճախակի դարձած հաղորդակցությունները, Բաբաջան-Նալբանդյան հանդիպումները եւ, վերջապես, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ժամանումը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գագաթաժողովին` այդ ամենը խոսում է երկխոսության սկզբի մասին: Հետազոտման եւս մեկ առիթ դարձան 2008թ. օգոստոսի դեպքերը տարածաշրջանում եւ Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասի կայունության պլատֆորմը: Զեկույցի պատրաստումը սկսելու մասին առավել կոնկրետ կարելի է խոսել այս տարվա ամռանը»,- ասել է Գիրագոսյանը:Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը կարող է փոխվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |