Ռուսաստանը շահագրգռվա՞ծ չէ ԱՊՀ գործունեության արդյունավետությամբ 5 մարտի 2009 - 19:49 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրները պետք է իրենց քայլերը կողմնորոշեն եւ միասին դիմակայեն համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Հակառակ դեպքում նրանք միայնակ չեն կարողանա գլուխ հանել ճգնաժամի հետեւանքներից: Այդ մասին «Ուկրաինան եւ ԱՊՀ երկրները համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով Երեւան-Թբիլիսի-Մոսկվա-Կիեւ-Քիշինեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:«Ճգնաժամը կշոշափի ԱՊՀ բոլոր երկրներին, եթե արդեն չի շոշափել: Բայց մինչեւ հիմա այդ երկրները նիստ չեն հրավիրել, չեն հավաքվել անգամ ֆինանսների նախարարների մակարդակով, որպեսզի քննարկեն բոլոր ընդհանուր խնդիրները եւ ճգնաժամի դեմ պայքարի մեթոդները»,- նշել է ուկրաինացի քաղաքական գործիչը: Լեոնիդ Կուչմայի խոսքով, այդ ամենը վկայում է ԱՊՀ գործունեության արդյունավետությամբ Ռուսաստանի շահագրգռված չլինելու մասին: Խոսելով Եվրամիության կողմից վեց հետխորհրդային երկրներին առաջարկված «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մասին` Ուկրաինայի նախկին նախագահը նշել է, որ ԵՄ-ն իր համար ճիշտ ժամանակին որոշեց օգտագործել ԱՊՀ ներքին տարաձայնությունները: «Եվրամիությունը տեսավ, որ ԱՊՀ երկրները չեն առաջնորդվում ընդհանուր սկզբունքներով ու հայացքներով եւ, բնականաբար, առաջարկեց այդ նախաձեռնությունը` շրջանցելով Մոսկվան»,- հայտնել է Լեոնիդ Կուչման: Նա նաեւ նկատել է, որ ճգնաժամի դեմ պայքարի համար միայն վարկերի հատկացումը ԱՊՀ առանձին երկրներին խնդրի լուծում չի հանդիսանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |