Արամ Առաջինին հրավիրել են մասնակցելու Իրանում Գազայի տարածքի խնդիրներին նվիրված խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին հրավիրել են մասնակցելու Գազայի տարածքի խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովին, որ տեղի կունենա Թեհրանում: Համագումարին կմասնակցի նաեւ Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:



Խորհրադաժողովի կազմակերպիչն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որին կմասնակցեն բազում երկրների առաջնորդներ: Համագումարը կտեւի 2 օր: Կմասնակցի նաեւ Լիբանանի պատվիրակությունը խորհրդարանի խոսնակ Նեբի Բըրիի գլխավորությամ, հաղորդում է կաթողիկոսության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---