Բակուր Կարապետյանը Իլհամ Ալիեւին կոչ է արել վերջ դնել պատմական փաստերի կեղծմանը

PanARMENIAN.Net - Հայ գրող եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: PanARMENIAN.Net ուղարկված այդ նամակում, մասնավորապես, նշվում է այն ջերմ ընդունելությունը, որ հայ գրողի համար կազմակերպել էին Ջուլֆայի մաքսատան ադրբեջանցի սահմանապահները: «Ելնելով Ձեզ ուղղված նամակ գրելու առիթից` Ձեզ կառաջարկեի հանդարտեցնել ձեր պատմաբանների կրքերը, թույլ չտալ, որ կեղծեն, աղավաղեն թուրք, թալիշ, թաթ, լեզգի, ավար, քուրդ, հայ ու պարսիկ ժողովուրդների պատմությունը: Իսկ անցյալի պատմության կեղծումը, ինչպես համոզվեցինք, խաթարում է տարածաշրջանի խաղաղությունը, ստեղծում փոխադարձ անհանդուրժողականություն ու թշնամանք հարեւան ժողովուրդների միջեւ»,- ընդգծել է Կարապետյանը: Նա նաեւ ասել է, որ ադրբեջանցիները հանգիստ կարող են գալ Երեւան: «Մենք նրանց ցույց կտանք բուն Ադրբեջանի տարածքում բնակվող ազգերի պատմության մասին վկայող միջնադարյան աղբյուրները: Ձեր ժողովուրդը, մանավանդ Ադրբեջանի հանրապետությունում ապրող թալիշները, որոնց երկրի ու ժողովրդի մյուս կեսը Իրանում է, լեզգիներն ու ավարները, որոնց մյուս հատվածը Ռուսաստանում է, իրավունք ունեն իմանալու իրենց իրական պատմությունը»,- ընդգծվում է Ադրբեջանի նախագահին ուղղված Կարապետյանի նամակում:



  • Բաց նամակ Ադրբեջանական Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին
  •  Ուշագրավ
    Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---