Բարակ Օբաման պահպանել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման օրինագիծ է ստորագրել 2009թ. ֆինանսական տարվա համար, որը նախատեսում է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարություն, Հայաստանին $48 մլն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին $8 մլն չափով օգնության հատկացում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեում (ANCA): «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Լոուիին, նախագահ Լիխիին եւ բոլոր նրանց, ովքեր օժանդակում են Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը, ինչպես նաեւ Ջորջ Բուշի վարչակազմի առաջարկած $24 մլն գումարի կրկնապատկումը»,- հայտնել է գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով, ԱՄՆ հայկական համայնքը հաշվարկում է, որ մոտակա տարիներին Սպիտակ Տանը նոր վարչակազմն աշխատելու է Հայաստանին նրա պահանջներին եւ տարածաշրջանում հանդիպող խնդիրներին համարժեք օգնության հատկացման շուրջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---