ԱՄՆ հատուկ ծառայությունները նախապատրաստում են Բարակ Օբամայի այցը Թուրքիա

PanARMENIAN.Net - Ստամբուլ է ժամանել ԱՄՆ անվտանգության ծառայության ջոկատը` հաջորդ ամսում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի երկօրյա այցը Թուրքիա նախապատրաստելու համար: Թուրքական հատուկ ծառայությունների հետ միասին ամերիկյան գործակալները կստուգեն Ստամբուլում Օբամայի շարժման ճանապարհները եւ այն վայրերը, որտեղ նա այցելելու է եւ կանգ է առնելու: Նույնանման գործողություններ են ձեռնարկվելու նաեւ երկրի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Բարակ Օբաման Թուրքիա կայցելի ապրիլի 6-7-ին: Առաջին օրը նա բանակցություններ կվարի Անկարայում, իսկ այնուհետեւ կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային գագաթաժողովին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---