Բարաք Օբաման կարող է ելույթ ունենալ Թուրքիայի խորհրդարանում13 մարտի 2009 - 23:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող է ելույթ ունենալ Թուրքիայի Մեծ ազգային ժողովում` խորհրդարանում: «Խորհրդարանականները կցանկանային լսել ԱՄՆ նախագահի ելույթը օրենսդիրների ու թուրք ժողովրդի առջեւ»,-ասել է խոսնակ Քոքսալ Թոփթանը: Ամերիկա-թուրքական հարաբերությունները լարվեցին Իրաք ԱՄՆ-ի ներխուժումից հետո, սակայն Բարաք Օբամայի այցը կարող է բարելավել երկու երկրների հարաբերությունները: Ինչպես գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը», Թուրքիան վճռորոշ նշանակություն ունի Իրաքից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման համար: Սակայն, գրում է թերթը, ամերկա-թուրքական հարաբերությունները կարող են վատթարանալ, եթե ԱՄՆ նախագահը 1915թ, իրադարձությունները Հայոց ցեղասպանություն որակի.«Նման հայտարարությունը կարող է զայրացնել Թուրքիային, որը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ համագործակցությունից տարածաշրջանում անցկացվող ռազմական գործողություններում»: ԱՄՆ նախագահներից Թուրքիայի խորհրդարանում ելույթ է ունեցել միայն Բիլլ Քլինթոնը 1999թ. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին ևս չեն թողնում գյուղ մտնել Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» |