Ադրբեջանում գտնում են, որ Էրդողանի կուսակցության անհաջողության մեղավորները հայերն են

PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը մարտի 29-ին կայացած տեղական կառավարման ընտրություններում իր հայամետ քաղաքականության պատճառով շուրջ 10 տոկոս քիչ ձայն հավաքեց: Այդ մասին հայտարարել է Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն:



Նրա կարծիքով, նույնիսկ սահմանադրական ճգնաժամի շրջանում Թուրքիայի բնակաչությունը զգալիորեն ավելի շատ էր վստահում ԱԶԿ-ին: «Կուսակցության ամենամեծ սխալը, որը կարելի է մեկնաբանել որպես հանցագործություն, այն է, որ այդ կուսակցությունը պայմաններ ստեղծեց նրա համար, որ Թուրքիայում բնակվող հայերը կազմակերպված եւ ազդեցիկ ուժ դառնան, ինչպիսին են ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում ապրող հայերը»,-ընդգծել է Ահմեդօղլուն, հաղորդում է Vesti.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---