Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը կարեւոր նշանակություն ունի ողջ տարածաշրջանի համար 4 ապրիլի 2009 - 23:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով բարձրաստիճան հյուրին` նախագահն ընդգծել է նրա Հայաստան այցի երկու կարեւոր առանձնահատկություն` նախ որոշակիորեն կոնկրետացվել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը, ապա` այցը տեղի է ունենում Հայաստանի նախագահի` Իրան պաշտոնական այցի նախաշեմին եւ հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս խոսել երկկողմ փոխգործակցության ընդլայնման մասին: Նախարար Համիդ Բեհբահանին Հայաստանի ղեկավարին հաղորդել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ջերմ ողջույնները եւ ասել, որ Իրանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները: Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանը եւ Իրանը շատ մոտ հարեւաններ ու բարեկամներ են: Ըստ Սերժ Սարգսյանի, այդ բարեկամությունը մեկ անգամ չէ, որ ապացուցվել է հատկապես դժվարին ժամանակներում։ Նախարար Բեհբահանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի նախագահի առաջիկա այցը Իրան նոր խթան կհանդիսանա փոխգործակցության խորացման համար: Հայ գործընկերների հետ հանդիպումները գնահատելով օգտակար եւ արդյունավետ, նա ասել է, որ բոլոր ոլորտներում նկատել է լուրջ հարաբերություններ ձեւավորելու պատրաստակամություն: Հանրապետության նախագահը կարեւորել է երկու երկրների շփման հնարավորությունների ընդլայնումը, հեռանկարային ծրագրերի իրականացումը` այդ շարքում հատկապես մեծ նշանակություն տալով Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղիղ երկաթուղային գծի կառուցմանը, որը էական նշանակություն կունենա ողջ տարածաշրջանի համար: Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարարն ասել է, որ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Նախաստորագրվել է նաեւ երկաթգծի կառուցման մասին փոխընբռնման հուշագիրը, որը վերջնականապես կստորագրվի Նախագահ Սարգսյանի Իրանի պաշտոնական այցի ընթացքում: Զրուցակիցները խոսել են նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը խթանելու, համագործակցությունն ավելի դյուրին դարձնելու մասին, հաղորդում է նախագահի մամալո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |