Ռուսաստանը բանակցություններ է վարում Բելառուսի եւ Հայաստանի հետ ռուսական ալմաստների գնման շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը բանակցություններ է սկսում Բելառուսի եւ Հայաստանի հետ ռուսական ալմաստների լրացուցիչ խմբաքանակի գնման շուրջ: Այդ մասին, պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցերին, հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը :

Նա նշել է, որ այժմ կառավարությունը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ, որոնց տրամադրվել եւ տրամադրվելու է ֆինանսական աջակցություն Ռուսաստանի կողմից իրենց ձեռնարկությունների համար «2-3 տարվա պաշարով» ալմաստների լրացուցիչ խմբաքանակների գնման գծով: Մասնավորապես, այդպիսի բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Բելառուսի հետ:

Կուդրինը նաեւ հայտարարել է, որ այժմ լուծման փուլում է պետական պահուստների համար ալմաստների լրացուցիչ ծավալների գնման հարցը` պետական պահուստների համար թանկարժեք մետաղների եւ այլ թանկարժեք նյութերի գնման կրճատման հաշվին: Միեւնույն ժամանակ, նա պարզաբանել է, թե ինչպիսին կարող են լինել այդ վերաբաշխման համամասնությունները, հաղորդում է «Պրայմ-ՏԱՍՍ»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---