Մոսկվայում տեղի կունենան ՕԱՀՈՒ վերաբերյալ խորհրդատվություններ

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-14 Մոսկվայում տեղի կունենան ՀԱՊԿ անդամ պետությունների լիազորված պաշտոնավար անձանց խորհրդատվությունները Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) գործունեությունը որոշող փաստաթղթերի զննման վերաբերյալ:



Միջոցառմանը կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհրդի, արտաքին եւ ներքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ գործադիր իշխանության այլ մարմինների ներկայացուցիչները:



ՕԱՀՈՒ ստեղծման մասին որոշումը Կազմակերպության անդամ պետությունների կողմից ընդունվեց 2009թ. փետրվարին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---