Թուրքիայի մշակույթի նախարարն իր հայ գործընկերոջը համագործակցելու կոչ է անում

PanARMENIAN.Net - Թուրքիայի մշակույթի նախարար Էրթոնղրուլ Գյունայը Հայաստանի մշակույթի նախարարին Անիի ավերակների վերականգնման գործում համագործակցության կոչ է անում, սակայն խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծվի առաջին հերթին:



Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Նախարարությունը ծրագրում է համագործակցություն երկու երկրների միջեւ ոչ միայն պատմական հուշարձանների վերականգնման գործում: «Մենք հույսեր ենք տածում Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ մշակութային նախագծերի առնչությամբ», - նշել է Գյունայը: Սակայն նա մատնանշել է, որ Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղորդված ջանքերը չեն կարող ցանկալի արդյունքի հանգեցնել, եթե անտեսեն Ադրբեջանի շահերը: «Մենք չենք կարող ադրբեջանական ժողովրդին վերաբերվել այնպես, ասես նա գոյություն չունի` փորձելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Մենք երբեք չպետք է մոռանանք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մինչ այժմ չի կարգավորվել», - ընդգծել է Թուրքիայի մշակույթի նախարարը:



Նա նաեւ հաղորդել է, որ համաշխարհային ճանաչում ունեցող թուրք դաշնակահար Իդիլ Բիրեթը համերգ կտա Երեւանում առաջիկա ամիսների ընթացքում: Նա նաեւ ավելացրել է, որ նախարարությունը նաեւ պատրաստ է աջակցելու Ստամբուլի հայկական համայնքի` հարավ-արեւելյան Դիարբեքիր գավառում Սբ. Կիրակոսի 500-ամյա տաճարի վերականգնման համար դրամական միջոցների հավաքմանն ուղղված ջանքերին: Սակայն համայնքը երկյուղ է կրում, որ Դիարբեքիրում գտնվող տաճարը կվերականգնվի ոչ որպես տաճար, այլ որպես թանգարան, ինչը տեղի ունեցավ Ախթամարի հետ: «Եթե համայնքը դիմում ներկայացնի, նախարարությունն ուրախ կլինի օգնել: Մենք հարգում ենք բոլոր կրոնները», - նշել է Էրթոնղրուլ Գյունայը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---