Հայերի 61% դեմ է Թուրքիայի հետ մտերմացման վերաբերյալ Հայաստանի քաղաքականությանը

PanARMENIAN.Net - 2009թ. մարտին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 200 հոգու հասարակական կարծիքի սոցիալական հարցում կատարեց: Հարցման համաձայն, հարցվածների 61% հայտնել է, որ հանդես է գալիս Թուրքիայի հետ մտերմացման վերաբերյալ Հայաստանի քաղաքականության դեմ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» քննարկմանը հայտնել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը: «Թուրքիայի հետ Հայաստանի մտերմացման ներկայիս քաղաքականության կողմից հարցվածների 11%-ն էր: Իսկ 20%-ի կարծիքով, Հայաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել որոշակի մակարդակում, բայց ոչ` ազգային շահերի հաշվին»,- նշել է հայ փորձագետը:



Հարցվածների 74% Հայաստանից էին, իսկ 26%-ը` սփյուռքի ներկայացուցիչներ: «Ելնելով հարցման արդյունքներից` կարելի է ասել, որ հիմնականում` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, դժգոհ են Թուրքիայի հանդեպ Հայաստանի ներկայիս քաղաքականությունից»,- ընդգծել է Արմեն Այվազյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---