Ուզբեկստանը հրաժարվել է մասնակցել Երեւանում ընթացող ՀԱՊԿ ԱԳՆԽ գագաթնաժողովին15 ապրիլի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի Հանրապետության ներկայացուցիչները չեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Երեւանում ապրիլի 16-17-ը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեցին Հայաստանում ՀԱՊԿ մամլո ծառայությունից:«Ուզբեկստանի Հանրապետության արտգործնախարարությունը պաշտոնապես հաղորդել է, որ նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստի աշխատանքին, եւ առաջարկել է միջոցառումն անցկացնել սույն թվականի հունիսին նախատեսվող Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին: Սակայն, այն առնչությամբ, որ ՀԱՊԿ հիմնական փաստաթղթերով նախատեսվում է կանոնադրական մարմինների` Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի անցկացում տարեկան առնվազն երկու անգամ, Կազմակերպության մյուս անդամ պետությունների արտգործնախարարները ցանկություն են հայտնել հանդիպումն անցկացնելու Հայաստանի Հանրապետությունում», - նշել են մամլո ծառայությունում: Օրակարգում ընդգրկված է միջազգային անվտանգության արդիական խնդիրների, այդ թվում նաեւ աֆղանական ուղղությամբ Կազմակերպության գործունեության ներկա վիճակի եւ հեռանկարների շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական համագործակցության հարցերի քննարկումը: Կդիտարկվեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի, հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների Կազմակերպության ռազմական բաղադրիչի ակտիվացմանն ու անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդմանն ուղղորդված առաջարկությունները, Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքի միջանկյալ արդյունքները: Ապրիլի 15-ին Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի տեղը կարող է զբաղեցնել Իրանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները Մի շարք քաղաքներում ավտոերթեր են, իրազեկման ակցիաներ «ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Գործարանն աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին |