Ալի Բաբաջանն ապրիլի 16-ին ժամանում է Երեւան

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը ժամանում է Երեւան ապրիլի 16-ին` Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու համար:



Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդիպման ընթացքում Ադրբեջանը կներկայացնի երկրի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամեդկուլիեւը: Նիստի ընթացքում ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Ադրբեջանին:



ՍԾՏՀ կազմակերպության կազմում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան եւ Չերնոգորիան, Թուրքիան եւ Ուկրաինան: ՍԾՏՀ կազմակերպության դիտորդ անդամներն են Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան եւ ԱՄՆ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---