Մահմուդ Ամադինեջադ. Ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել Իրանի վրա18 ապրիլի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել Իրանի վրա: Այդ մասին շաբաթ օրը, ելույթ ունենալով Բանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ամադինեջադը: «Հաշվի առնելով Իրանի ռազմական հզորությունը` մեր թշնամիներն այլեւս չեն համարձակվի սպառնալ մեզ»,- հայտարարել է Իրանի նախագահը: Նրա խոսքերով Իրանը տարածաշրջանային գերտերություն է: «Աշխարհը պետք է իմանա, որ Իրանը սկզբունքների երկիր է, եւ մենք կօգտագործենք մեր ռազմական հզորությունը միայն տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար»,- հայտարարել է Ամադինեջադը, հաղորդում է monstersandcritics.com-ը:Ապրիլի 18-ին The Time լոնդոնյան հրատարակությունը հայտնել է, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել իրանական ատոմային օբյեկտներին` չնայած ԱՄՆ-ի առարկությանը: Թերթի հաղորդմամբ, Իսրայելը բազմաթիվ նախապատրաստական միջոցառումներ է իրականացնում նրա համար, որպեսզի պատրաստ լինի հարձակում գործելու` երկրի քաղաքական ղեկավարության կողմից հրաման ստանալու պահից մի քանի օր կամ նույնիսկ ժամ անց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |