Բերնար Քուշներ. Հայ-թուրքական երկխոսությունն անհրաժեշտ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ողջունում է Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի համատեղ հայտարարությունն Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» ընդունման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները: Նրա խոսքերով, դա հույս է ներշնչում, որ կլինի նոր փուլ Հայաստանի ու Թուրքիայի աշխատանքում: Այս երկրները, որոնք Ֆրանսիայի բարեկամներն են, կարող են ցույց տալ ողջ աշխարհին, որ հաշտեցումը կարող է ձեռք բերվել երկխոսության միջոցով: «Հայ-թուրքական երկխոսությունը կենսականորեն անհրաժեշտ է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման համար, որն առանցքային գոտի է Եվրամիության եւ Ֆրանսիայի համար: Շատ կարեւոր է, որպեսզի բարեկամական հարաբերությունների հաստատումը օգտագործվի Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների դյուրացման համար: Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ ՌԴ հետ միասին ստանձնել է համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում եւ ջանքեր կգործադրի հավասարակշռության հասնելու եւ բանակցային ճանապարհով հակամարտության քաղաքական լուծման համար:



Ֆրանսիան միշտ կողմ է եղել հարաբերությունների հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչը դրական զարգացումների կբերի տարածաշրջանային, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Բարիդրացիական հարաբերություններն այն գործընթացի մի մասն է, որ ընթանում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ»,-հայտարարել է Բերնար Քուշները:



2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:



Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---