Թբիլիսիի բանտում դաժան ծեծի է ենթարկվել Վահագն Չախալյանը27 ապրիլի 2009 - 14:24 AMT PanARMENIAN.Net - «Սույն թվականի ապրիլի 16-ին, ժամը 13:00 սահմաններում մեր պաշտպանյալ` ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Թբիլիսիի համար 8 բանտում, դուրս է տարվել բանտախցից եւ ենթարկվել դաժան ծեծի բանտի աշխատակիցների կողմից: Այս նողկալի փաստը վրացական իշխանությունների յուրօրինակ «պատասխանն» է Չախալյանների գործով վերջերս ընդունված անարդար դատավճռի հետեւանքով հասարակական դժգոհության լայն ալիքին եւ մասնավորապես` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ ապրիլի 14-ին տեղի ունեցած բողոքի ցույցին»,-ասվում է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբանների հայտարարության մեջ: Պատրիկ Արապյանը, Ստեփան Ոսկանյանը եւ Զուրաբ Ռոստիաշվիլին խստիվ դատապարտել են իրենց պաշտպանյալի նկատմամբ գործված այս զազրելի արարքը եւ կոչ անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ բանտարկյալների իրավունքներով զբաղվող համապատասխան միջազգային ատյաններին արձագանքել տվյալ փաստին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի նկատմամբ նման գործողությունները հետագայում բացառելու ուղղությամբ: «Մենք նաեւ դիմում ենք Միջազգային Կարմիր խաչ ընկերությանն անհապաղ բանտում այցելել Վահագն Չախալյանին` նրա առողջական վիճակը ստուգելու նպատակով»,-ասվում է հայտարարության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |