ԵԱՀԿ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետաքննել Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելը 1 մայիսի 2009 - 01:56 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Հարաշթին կոչ է անում Հայաստանի իշխանություններին անմիջապես հետաքննություն անցկացնել Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանին ծեծի ենթարկելու գործի վերաբերյալ: «Հետաքննության արդյունքների բացակայությունը լրագրողների հանդեպ մահափորձի գործերում ստեղծում են անպատժելիության մթնոլորտ եւ կարող են հրահրել ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ նմանատիպ գործողությունների կրկնություն»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված Միկլոշ Հարաշթիի նամակում:ԵԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչն անհանգստություն է արտահայտել կապված նրա հետ, որ Հայաստանում շարունակվում են տեղի ունենալ լրագրողների նկատմամբ մահափորձեր, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Ապրիլի 30- գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today տեղեկատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: Մահափորձը կատարվել է շենքի մուտքի մոտ, որտեղ բնակվում է Կիվիրյանը, տեղական ժամանակով 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակել են գլխին: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |