Հիլարի Քլինթոնը Նալբանդյանին եւ Մամեդյարովին հրավիրել է Վաշինգտոն 2 մայիսի 2009 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Վաշինգտոն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով: Հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացները:Մայիսի 4-5-ը Քլինթոնի հրավերով Վաշինգտոն է ժամանել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, այցի ընթացքում Մամեդյարովը բանակցություններ կվարի ԱՄն պետքարտուղարի, Պենտագոնի եւ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում նախարարը կհանդիպի փորձագետների խմբի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |