Մայիսին Էրդողանը կայցելի Բաքու 2 մայիսի 2009 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ադրբեջան սօասվում է մայիսին: Այդ մասին Բաքվում ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: «Մոտ ժամանակներս սպասվող այցի ընթացքում կքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- ասել է նա:Թուրք դիվանագետը նաեւ նշել է, որ այցի շրջանակներում զանազան ոլորտներում երկրների միջեւ համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ քննարկում է սպասվում: «Թուրքիայի համար գազի արժեքի բարձրացման մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Գոյություն ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ գազի գնման մասին պայմանագիր: Գինը կարգավորվում է այդ պայմանագրին համապատասխան: Փաստաթղթի համաձայն, երբ ժամանակը գալիս է, այդ հարցը քննարկվում է: Տեղեկատվություններն այն մասին, որ գազի գինը բարձրացվելու է, ճիշտ չեն»,- ընդգծել է Կըլըչը: Մայիսի առաջին կեսին Թուրքիայի վարչապետը մտադիր է Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այցելել նաեւ Մոսկվա: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Էրդողանը Բաքու կժամանի մոսկովյան հանդիպումից հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |