ANCA-ի ակտիվիստները կոնգրեսականներից պահանջել են որոշակի քայլեր Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ 2 մայիսի 2009 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Ռոդ -Այլենդ նահանգից հինգ ակտիվիստ մեկնել է Վաշինգտոն` մասնակցելու «Վերջ ցեղասպանությունների շրջանին» ամենամյա միջոցառմանը, որը կազմակերպել են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) եւ Genocide Intervention Network-ը (GI-Net): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին Ռոդ-Այլենդի ANC-ում: «Որպես Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգորդներ, մենք մեր պարտավորությունն ենք համարում հանդիպել եւ ամերիկացի կոնգրեսականներից ու սենատորներից պահանջել որոշակի քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաեւ վերջ տալ Դարֆուրում Ցեղասպանությանը», - հայտարարել է Ռոդ-Այլենդի ANC-ի նախագահ Ջորջ Մանգալոն:Մի քանի օրվա ընթացքում Ռոդ-Այլենդի ANC-ի ակտիվիստները հանդիպել են Ocean State-ի կոնգրեսականների, ինչպես նաեւ սենատորներ Շելդոն Ուայթհաուզի եւ Ջեկ Ռիդի հետ: Հանդիպումների ընթացքում ակտիվիստներն ընդգծել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը եւ պահանջել են դադարեցնել Դարֆուրում ցեղասպանությունը: Գործողության մասնակիցները նաեւ պահանջել են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության ծավալների մեծացում եւ Ադրբեջանին օգնության հատկացման դադարեցում: Ապրիլի 24-ին սենատոր Ջեկ Ռիդը, որը մարդու իրավունքների ակտիվ պաշտպան է, ելույթով հանդես է եկել ԱՄՆ Սենատում, որտեղ իր գործընկերներին կոչ է արել աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |