Ղրիմի հայկական համայնքն առանց դպրոցի դատապարտված է ձուլման

PanARMENIAN.Net - Սիմֆերոպոլում հայկական եկեղեցու շինարարությունը եւ լիարժեք հայկական դպրոց ստեղծելը Ղրիմի հայկական համայնքի երկու ռազմավարական խնդիրներն են: Այդ մասին հայտարարել է Ղրիմի հայկական համայնքի ղեկավար Օլեգ Գաբրիելյանը, ավելացնելով, որ առանց այդ խնդիրների իրագործման համայնքը կշարունակի մնալ ոչ հասուն: Նրա խոսքերով հայկական դպրոցի ստեղծումը չափազանց բարդ գործ է: «Առանց դպրոցի համայնքն ապագա չունի: Հայկական եկեղեցու հանդեպ ունեցած հարգանքի հետ մեկտեղ առանց դպրոցի նա ի վիճակի չէ միայնակ դիմակայել ձուլման գործընթացներին»,- ընդգծել է համայնքի ղեկավարը:



Ղրիմի հայկական համայնքի (ՂՀՀ) զարգացման առավել կարեւոր ճյուղերից եւ նրա ձեռքբերումներից Օլեգ Գաբրիելյանը նշել է հետեւյալները. ՂՀՀ գրասենյակի ստեղծումը, գրասենյակի համար նոր շենքի կառուցումը, Ղրիմի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Սիմֆերոպոլում հինավուրց հայկական գերեզմանատան վերականգնումը, Կերչում եւ Եվպատորիայում հայկական եկեղեցիների վերադարձն ու վերականգնումը, Յալթայի եկեղեցու վերանորոգումը, Սուրբ Խաչ վանքի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակի տոնումը: ՂՀՀ ղեկավարը նաեւ նշեց, որ հրատարակվել են երեք տասնյակ գրքեր, հրատարակվում է «Մասիսի աղավնի» ամսագիրը, միջնակարգ դպրոցներում ստեղծվել են հայկական լեզվի եւ մշակույթի ուսումնասիրման արտադասարանային դասընթացներ: ՂՀՀ ներկայացմամբ, հարյուրավոր ղրիմահայեր ստացել են Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Ուկրաինայի բարձրագույն շքանշաններ, իսկ այս տարի լրանում է ՂՀՀ 20 տարին, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---